ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության ղեկավարման իրավունքը ( հավաստագիրը):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի ( հավաստագրի) պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը ( ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
( դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը,
7.Զինվորական գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել դրանց բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին,Արագածոտնի մարզի Թալինի թիվ 2 հիմնական դպրոցում, հասցեն՝ Արագածավան համայնք, ք. Թալին, Մյասնիկյան 17:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել դպրոցի կառավարման խորհուրդ, հեռախոս՝ 0249-2-28-13, 098-76-91-25: