ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բացմրցույթ` «Երևանի թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Երևանի թիվ 4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ,
գ) տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենալ համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
բ) 3x4 չափի երկու լուսանկար,
գ) աշխատանքային գրքույկի պատճեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,
է) տեղեկանք մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,

Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով / ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 21-ը, ժամը՝ 1000 -ից 1300/բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ 59-96-59
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 1000 -ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: