«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» 2021թ. ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, դասագրքերի, ժողովածուների տպագրման հայտերի ընդունում:

Հայտերի ներկայացման կարգը՝
Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է
- հայտ 1 օրինակ (ձևը կցվում է),
- նախահաշիվ
2 օրինակ (ձևը կցվում է):

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

- Գրախոսություն համապատասխան ուսումնական հաստատությունից կամ ստեղծագործական միությունից:
Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2020թ. հոկտեմբերի 4-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.՝ (010) 599- 631: