ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020թ., հմ. 1187-Ա/2 հրաման) Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներհանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կազմակերպվում են Կոտայքի մարզի «Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան 14, փողոց 14 , հեռ.՝ 0223-328-51, 094-400-332):
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս ) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր մասնակցի դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել։
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաների, մեթոդների, նյութի մատուցման մնեմոնիկ հնարների կիրառմամբ: Կիրառվում են ուսուցման կազմակերպման թեստային աշխատանքի, դասախոսությունների, դեպքի վերլուծության, խմբային, անհատական, համագործակցային, տեքստի հետ աշխատանքի, իրավիճակի մոդելավորման, նախագծային, հետադարձ կապի աշխատաձևերը:
Յուրաքանչյուր մասնակցի անհատականկրթական կարիքներին ու առանձնահատկություններին համապատասխան կառուցվում է առաջարկվող ծրագրի անհատական համակազմ։ Դասընթացը ներառում է ղեկավար անձի կառավարչական հմտությունների, ՏՏ հմտությունների, գործնական կարողությունների զարգացմանև ամրապնդմանլրացուցիչ թիրախային բաղադրիչներ։Դասընթացները կազմելիս հաշվի են առնվել ոլորտի գիտահեն գրականությունը և առաջավոր փորձը։
Յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները գրավոր (թեստային) և բանավոր ստուգումների միջոցով կամփոփեն և կամրապնդեն ստացած գիտելիքներն ու հմտությունները, իսկ վերջում կհանձնեն ավարտական քննություններ գրավոր և բանավոր հարցաշարերի միջոցով: Կկազմակերպվեն նաև Էլեկտրոնային թեստավորումներ։
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, այլ մասնագետներ։
Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական, որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում՝ Կոտայքի մարզի «Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Քնքուշ Լևոնյանի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
- 3x4 չափսի երկու լուսանկար,
- բարձրագույն կրթության դիպլոմ,
- աշխատանքային գրքույկ կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
- անձնագիր,
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր(գիտական աշխատություններ,հրապարակումներ կամ դրանց ցանկը),
- Կոտայքի մարզի «Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 900128000347 ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց և տեսաներածելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 28-ը ներառյալ՝ Կոտայքի մարզի Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում (հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան 14, փողոց 14), ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 10:00-ից 16:00-ն:
Վերապատրաստման դասընթացների տևողությունը՝ 17 օր է: Դասընթացները կկազմակերպվեն հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ ամեն օր, յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ծրագրով և ժամանակացույցով:Դասընթացի արժեքըկազմում է 65 000 ՀՀդրամ։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Հեռ.՝0223-328-51,094-400-332):
Կայք՝ https://hrazdan11.schoolsite.am/
E-mail`hrazdan11@scool.am
Fb` Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոց