Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հետևյալ պայմանները՝

Պարտադիր պայմաններ`

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. բարձրագույն կրթություն.
  3. հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարապետություն, կամ շինարարություն, կամ հնագիտություն, կամ մշակութաբանություն բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. .իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, ՀՀ աշխատանքային օրենսդրություն և այլ իրավական ակտեր/.5.
  5. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Լրացուցիչ պայմաններ`

  1. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.
  2. ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողություն.
  3. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
  4. տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  5. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն:

Մրցույթը կկայանա 2020 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 1030-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցեն` ք. Երևան, Կառավարական 2-րդ մասնաշենք, Վազգեն Սարգսյան 3, 5-րդ հարկ/

Մրցույթին մասնակցել ցանկացողները նախարարություն պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով /լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/.
  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետումը հավաստող փաստաթղթերի /դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի կամ վերջիններիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան մարմնից տեղեկանք/ բնօրինակները և մեկական պատճենները.
  • զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը, կամ համապատասխան տեղեկանք /միայն արական սեռի անձինք/.
  • 3Î4 սմ չափսի մեկ լուսանկար.
  • անձնագիրը և պատճենը.
  • ինքնակենսագրությունը.
  • դիմողի կողմից լրացված կադրերի հաշվառման թերթիկը.
  • տեղեկանք մշտական բնակության վայրից.
  • հրատարակված հոդվածների ցանկը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերը /դրանց առկայության դեպքում/.
  • բնութագիր` վերջին աշխատավայրից.
  • «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման` դիմողի կողմից մշակված հայեցակարգ:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1400-ից մինչև 1700-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 30. 09. 2020 թ.,
տեղեկատու հեռ.` 010/599-659/: