ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Տաթև գիտակրթական համալիրը» կազմակերպում է 90–ժամյա (13–15 օր տևողությամբ) վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար։
Դասընթացները կանցկացվեն Երևանում՝ «Տաթև գիտակրթական համալիրում» (հասցեն՝ Կոմիտասի պողոտա, 49/2 շենք, 5-րդ հարկ, հեռ․՝ (010 232528, (ներքին՝ 150), բջջ՝ 099 903366)։
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
• «Տաթև գիտակրթական համալիրի» տնօրենի անունով դիմում (ձև 1, լրացվում է տեղում),
• 3x4 չափի երկու լուսանկար,
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
• աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
• անձնագրի պատճենը,
• մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)։
Փաստաթղթերի պատճենների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև բնօրինակները, որոնք տեղում կվերադարձվեն։
Դասընթացները կվարեն փորձառու և հմուտ վերապատրաստողներ և մասնագետներ:
Վերապատրաստումները կանցկացվեն բարեկարգ և տեխնիկապես հագեցած լսարաններում։
Այն մասնակիցները, որոնք չեն կարողանա մշտապես հաճախել առկա դասընթացներին, նրանց հնարավորություն կընձեռվի մասնակցելու հեռավար։

Վերապատրաստման դասընթացի արժեքը 80․000 ՀՀ դրամ է՝ ներառյալ գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, սուրճի, սննդի ընդմիջման ապահովումը։ Իհարկե, սա դեռ ամենը չէ, ինչի համար պետք է ընտրել «Տաթև գիտակրթական համալիրի» դասընթացները: Մյուս առավելությունը երկհերթ դասընթացներն են՝ ժ․ 9:00–14:00 կամ ժ․14:30–19:30 ժամանակացույցով։
Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 14–ից 24–ը ներառյալ «Տաթև գիտակրթական համալիրում» (2-րդ հարկ, ընդունարան, հեռ։ 010 232528, (ներքին՝ 150), բջջ՝ 099 903366) ) ամեն օր՝ ժ․ 900–1800–ն, իսկ շաբաթ, կիրակի և տոն օրերին՝ ժ․ 11:00–17:00-ն)։
Վերապատրաստման դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 29–ին և կտևեն մինչև հոկտեմբերի 19–ը։
Հարցերի դեպքում կարող եք գրել tateveducational@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 23 25 28, (ներքին՝ 150), հեռախոսահամարով: