ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որ ունեն բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) դիմում` «Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում),
2) երկու լուսանկար (3 x 4),
3) բարձրագույն կրթության դիպլոմ,
4) աշխատանքային գրքույկ կամ քաղվածք գրքույկից,
5) անձնագիր,
6) «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում Վանաձորի պետական համալսարանի 16036107814200 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:

Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75․000 դրամ է, որը ներառում է սուրճի ընդմիջում, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրում: Դասընթացները վարում են տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:

Դիմումները Վանաձորի պետական համալսարանի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն»-ում ընդունվում են 2020 թ. սեպտեմբերի 11-ից մինչև 24-ը, ամեն օր` ժամը 9-ից մինչև 12:30 կամ 14:30-ից մինչև 17:30-ը:
Դասընթացը կմեկնարկվի սեպտեմբերի 28-ից:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 093-357-444 (Վանանե Միրզոյան), 093-852-765 (Գնել Տիգրանյան) կամ գրել mirzoyan900@gmail.com էլ. փոստին: