ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.09.2020թ., հմ. 1187-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացը կկազմակերպվի Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ (077/099)33-76-90, (098)19-67-07):
Մասնակիցների ցանկությամբ դասընթացի կազմակերպման ձևը (առկա, հեռավար, հիբրիդային) և ժամանակացույցը կարող է համաձայնեցվել:


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1) դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում),
2) 3x4 չափի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը,
5) անձնագրի պատճենը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ
փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը*:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին:
Պատճենների իսկությունը ստուգելուց և սքանավորելուց հետո բնօրինակները վերադարձվում են:


*Վերապատրաստման դասընթացի արժեքը, ներառյալ մասնակիցներին տրամադրվող բաշխիչ նյութերը և սուրճի ընդմիջումները, կազմում է 80000 (ութսուն հազար) դրամ:
Կկազմակերպվի նաև Էլեկտրոնային թեստավորում (համալսարանի համակարգչային կենտրոններում ներդրված են գիտելիքների ստուգման ավտոմատ համակարգեր) վերապատրաստվողների համար, ինչն ուղղված կլինի վերամասնագիտական փափուկ հմտությունների զարգացմանը:


ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերապատրաստման գործընթացը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների նախապատրաստելու նպատակով կազմակերպվող վերապատրաստումների համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան Գորիսի պետական համալսարանի կողմից մշակված ուuումնական ծրագրի և թեմատիկ պլանի հիման վրա: Դասընթացն իրականացվում է մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլ՝ յուրաքանչյուրը 15 ժամ ծանրաբեռնվածությամբ, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը):


Պարտադիր դասընթացները ներառում են հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (95 ժամ) ուսումնական բեռնվածությամբ.
1) Հանրակրթության բնագավառի օրենսդրություն,
2) Իրավունքի հիմունքներ,
3) Գնումների գործընթացի կազմակերպում,
4) Կիրառական հաշվապահություն,
5) Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն:
Կամընտրական դասընթացներից առաջարկվող մոդուլներ.
1) Տեքստային և գործարար փաստաթղթերի մշակման տեխնոլոգիա,
2) Օտար լեզու հատուկ նպատակներով։
Դասընթացը կվարեն Գորիսի պետական համալսարանի և հանրակրթության ոլորտի փորձառու աշխատակիցներ, հրավիրված այլ մասնագետներ (https://gorsu.am/աշխատակազմ-3/):


Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 25-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (077/099)33-76-90,
(098)19-67-07) ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 10:00-ից 16:00-ն:
Դասընթացը կկազմակերպվի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 19-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.
Բջջ.՝ (077/099)33-76-90 , (098)19-67-07, (095)29-01-18
Կայք՝ www.gorsu.am
E-mail` gorissu@mail.ru
Fb` https://www.facebook.com/ԳՊՀ-Վերապատրաստումներ-Training-Courses
Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին):