ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Դասընթացները կազմակերպվում են ակտիվ ուսուցման մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Վերապատրատման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է վկայական , որը նրան իրավունք է տալիս մասնակցելու hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1)դիմում` «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց»ՊՈԱԿ-ի տնօրենի անունով(ձև 1, լրացվում է տեղում).
2) 3x4 չափսի երկու լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմը.
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը.
5) անձնագիրը.
6) «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց»ՊՈԱԿ, ՀՀ Կենտրոնական գանձապետարանի 900018002486 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Բոլոր փաստաթղթերի բնօրինակները սկանավորվում են և վերադարձվում:
Դասընթացի տևողությունը 15 օր է` օրական 6-7 ակադեմիական ժամ տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը կազմում է 75000 դրամ, որը ներառում է սուրճի ընդմիջումը, գրենական պիտույքների և ուսումնական նյութերի տրամադրումը:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ` Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցում (ք. Երևան, Ֆրունզեի 56 ) ամեն օր` ժամը 9-ից մինչև 17:00-ը:
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 26-ից:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով` 010-48-09-22 դպրոց, 091-30-83-96 (Սիլվա Խրիմյանին), 099-59-25-55 (Մերի Քոչարյանին), 093-32-73-76 (Կարինե Կատայանին), 093-82-20-75 (Նառա Չախոյանին), 091-49-25-70(Գարեգին Գարեգինյանին) կամ գրել school65@schools.am էլ. փոստի հասցեով: