ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան (ՄՆՀԱ) հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, փոփոխական կազմով զույգերով աշխատաձևերը:
Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսումնական ծրագիր, որը նա յուրացնում է իր հնարավորություններին համապատասխան արագությամբ:
Անհատական ուսումնական ծրագիրը համարվում է ամբողջապես ավարտված, եթե մասնակիցը յուրացրել է նրանում ներառված բոլոր թեմաները և հանձնել միջանկյալ ստուգարքները:

Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացը թերի յուրացնելու կամ քննությունները չհանձնելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվական հանդիպումներից այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի ավարտելու դասընթացը:


Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` վերապատրաստողկազմակերպությանղեկավարիանունով (ՄՆՀԱ նախագահ` Ա.Իսպիրյան),
2) 3x4 չափսի
լուսանկար,
3) բարձրագույն
կրթության դիպլոմ,
4) աշխատանքային
գրքույկ կամ քաղվածք,
5) անձնագիր
,
6)
մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) ՄՆՀԱ
հաշվեհամարին (1510003946280100, Արարատբանկ ԲԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող
փաստաթղթերը սկանավորելուց հետո կվերադարձվեն:

Դասընթացները կկազմակերպվեն սեպտեմբերի 28-ից ` յուրաքանչյուր մասնակցի համար անհատական ժամանակացույցով:
Դասընթացի
արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Փաստաթղթերն
անհրաժեշտ է ներկայացնել 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 27-ը՝ ՄՆՀԱ գրասենյակ (հասցեն` ք. Երևան, Կորյունի 19ա, IIIհարկ):
Մանրամասն տեղեկությունների համարկարող եք զանգահարել (093) 34 01 55, հեռախոսահամարով մինչև 18:00 կամ գրել mnhaarmenianassociation@gmail.com էլ. փոստի հասցեով:
*Դիմումի
նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից: