ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
դիմում (դիմումի ձևը կտրամադրենք)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Ա. Սիմոնյան),
2) 3x4 չափսի լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7)Կազմակերպության հաշվեհամարին ( 220573350117000 «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 27-ը ներառյալ:
Փաստաթղթերը ներկայացնել՝
Երևան-Լենինգրադյան 32 շենք
Գեղարքունիքի մարզ- ք. Գավառ, Միքաելյան փ., 4-րդ նրբանցք, 3
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 28-ից:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094) 108-908, (077) 500-119, (095) 504-849, (098) 100-576 հեռախոսահամարներով կամ գրել newtimeedu20@gmail.com էլ. փոստի հասցեով: