ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Եվրոպական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն Երևան քաղաքում /«Եվրոպական համալսարան» հիմնադրամ, Դավիթ Անհաղթի 10, հեռ.`011-24-00-38, 093-01-45-77 (Նուրիջան Մանուկյան) կամ 093-17-92-02 (Նահապետ Զաքարյան) և Իջևանում/«Եվրոպական համալսարան» հիմնադրամի մասնաճյուղ/ Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/: Դասընթացը հնարավոր է անցկացնել նաև հեռավար ընթացակարգով:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. Դիմում` «Եվրոպական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2. 3 x 4 չափի երկու լուսանկար.
3. բարձրագույն կրթության դիպլոմ.
4. աշխատանքային գրքույկ և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
5. անձնագիր.
6. «Արարատբանկ» ՓԲԸ-ում «Եվրոպական համալսարան» հիմնադրամի 1510008390100100 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիր:
Սկանավորումից հետո բնօրինակները վերադարձվում են:
Վերապատրաստման դասընթացի արժեքը 75000 ՀՀ դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրումը:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-ից 1400-ը կամ այլ գրաֆիկով:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման հարուստ փորձ ունեցող` նախկին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ, «Եվրոպական համալսարան»հիմնադրամի դասախոսներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 11-ից 25-ը ներառյալ` «Եվրոպական համալսարան» հիմնադրամում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ, 410 սենյակ) / հեռ 011-24-00-38/ և Իջևանում / Եվրոպական հաալսարանի մասնաճյուղ/ Բլբուլյան 94, հեռ.` 093-93-71-11 /ամեն օր/ բացի շաբաթ և կիրակի օրերից /ժամը 1000-ից 1700-ը: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան սեպտեմբերի 29-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով կամ այցելելով Եվրոպական համալսարան: