Փորձագետը ներգրավվում է Նախարարության գնումների և հաշվապահական հաշվառման վարչության գնումների կազմակերպման բաժնի կանոնադրական խնդիրները լուծելու համար սահմանված գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:

Աշխատանքային պարտականություններն են`

  1. Իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան պետական բյուջեով, ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև այլ աղբյուրներից նախատեսված ծախսերի հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպումը և համակարգումը;
  2. Իրականացնել պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման հայտերի կազմման գնահատումը, էլեկտրոնային PPCM համակարգի միջոցով գնման գործընթացների վերաբերյալ տվյալների մուտքագրումը և գնման գործընթացների ստեղծումը;
  3. Իրականացնել էլեկտրոնային ARMEPS և Eauction համակարգերով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացների կազմակերպումը;
  4. Իրականացնել գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները;
  5. Իրականացնել գնահատող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը;
  6. Իրականացնել պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման պայմանագրերի նախագծերի, պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան համաձայնագրերի կազմման աշխատանքները;
  7. Իրականացնել պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացվող գնման ընթացակարգի արձանագրությունների կազմման աշխատանքները;
  8. Իրականացնել գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունների և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի մասին հայտարարությունների կազմումը;
  9. Իրականացնել գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի վերաբերյալ հաշվետվությունների PPCM համակարգ մուտքագրման աշխատանքները;
  10. Իրականացնել www.gnumner.am կայքում Նախարարության, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող պատվիրատուների կողմից կատարված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման աշխատանքները;
  11. Իրականացնել Նախարարության ներքին աուդիտի ստորաբաժանմանը գնման գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրումը, իսկ Նախարարության կայքում տեղադրելու նպատակով նաև տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը;
  12. Իրականացնել Նախարարության գնումների վերաբերյալ տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմումը, ինչպես նաև Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններից նշված հաշվետվությունների ընդունումը և ամփոփ ձևով կազմումը:
  13. Իրականացնել Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին գնումների մասին ՀՀ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների և պարզաբանումների մասին շրջաբերականների կազմումը, իսկ հանձնարարականների դեպքում՝ վերջիններիցս համապատասխան տեղեկատվության հավաքագրումը և ամփոփումը: Իրականացնել Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից գնման գործընթացների կազմակերպման աշխատանքներին օժանդակումը;
  14. Համապատասխան հանձնարարականի դեպքում կազմել գրություններ, տեղեկանքներ, հրամաններ և հաշվետվություններ, զեկուցագրեր, ներկայացնում է առաջարկություններ և եզրակացություններ, փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ տրամադրում է համապատասխան կարծիք:
  15. Համապատասխան հանձնարարականի դեպքում իրականացնել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) Բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին,
4) հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) Գրական հայերենի տիրապետում,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

- պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
- օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 14.00-17.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ.`010-599559, էլեկտրոնային փոստի հասցեն` el.muradyan@mincult.am ):