Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 18-35.2-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 18-35.2-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 18-35.2-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 21,24,27,33,38,117,123,124,131,152, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 11, 12,16,19,20,21,22,23,24,30, 31,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝3,4,6,8,9,14,31, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
- «Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4, 7,13,16,18,22,23,29, հղումը՝ https://bit.ly/39cEd1h
- «Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 10,11,12,16,17,18,19,20,21,24,25,26, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140362
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք հոդվածներ՝ 21,22,24,33,37,46,49, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
- «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 113,99,101,111,112,114, 115,120,163,158, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143703
- «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենք հոդվածներ՝ 2,5,6,7,8,9, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142597
- «Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,7,8,9,10,11,15,18, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141306
- «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,8,12,15,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103999
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 7,16,18,23,27,28,29,30,31,32,33,34,36,39,40,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 6,10,22,26.1,29, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121002
- «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 13,16,21,26,35 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների» մշակում https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):