ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն`
ա)բարձրագույն կրթություն,
բ)հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
գ)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, սպորտի ոլորտի Հայաստանի Հանրապետւոթյան օրենսդրություն և այլ իրավական ակտեր/:
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենալ համակարգչային /առնվազն Word ծրագիր/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա)գրավոր դիմում ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով,
բ)3x4 չափի երկու լուսանկար,
գ)աշխատանքային գրքույկի պատճեն,
դ)անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով,
ե)ինքնակենսագրություն,
զ)բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
է)կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,
ը)տեղեկանք մշտական բնակության վայրից,
թ)բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
ժ)զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ,
Մրցույթին մասնակցելու համար դիմումները /փաստաթղթերը բնօրինակներով/ ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 8-ը, ժամը՝ 10:00-ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.` 010-599-659:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 14:30-ին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:
Մրցույթի հարցաշարերը կցվում են: