Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 18-35.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 18-35.1-Մ2-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 18-35.1-Մ2-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 13:00-ը և 14:00-ից 16:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝ 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների» մշակում, https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 559):