Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր 18-Ղ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր 18-Ղ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր 18-Ղ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 13:00-ը և 14:00-ից 16:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 402 793 (չորս հարյուր երկու հազար յոթ հարյուր իննսուներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 5,6,17,21,24, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4,11,12,16,17,1 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 4,6,8,9,14 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
- «Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 28,46,47,49, հղումը՝ https://bit.ly/39cEd1h
- «Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 12,29,35,37, հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=71908
- «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթությամասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,24, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90706
- «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 21,25հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=25820
- «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,9,11,14,17հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=65102
- «ՀՀ կառավարության № 692-Ն որոշում» 13․05․ 2004, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=12490
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):