Տևական դադարից հետո Հայաստանում անցկացվել են աթլետիկայի մրցաշարեր. hանգստյան օրերին Վանաձորում կայացել են կրոսավազքի Հայաստանի առաջնությունը և «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը: Կրոսավազքի առաջնությունում պայքարն ընթացել է 4 տարիքային խմբերում, մրցանակակիրներ են դարձել՝

2002 թ. և մեծ տարիքային խումբ

Վազք 3000մ, տղամարդիկ

1. Վանյա Սարգսյան - 9.07,5 (Գյումրի Սկ)
2. Արման Հակոբյան - 9.44,9 (Արցախ)
3. Ալեն Առստամյան - 11.01,5 (Արցախ)
3. Գևորգ Գաբրիելյան - 11.01,5 (Արցախ)

Վազք 2000մ, կանայք

  1. Անգելինա Ավագյան - 7.55,6 (Արցախ)
  2. Անժելիկա Հովհաննիսյան - 8.48,1 (Վանաձոր)
  3. Կարինե Շահրամանյան - 8.56,1 (Երևան ԱՕՄ)

2003-2004 թթ. ծնվածներ

Վազք 2000մ, տղաներ

  1. Արման Ղամբարյան - 6.29,5 (Վանաձոր)
  2. Սոս Հարությունյան - 6.36,0 (Գյումրի Սկ)
  3. Սասուն Սարգսյան - 6.39,6 (Արցախ)

Վազք 1000մ, աղջիկներ

  1. Ալեքսանդրա Գալինսկի - 3.32,2 (Արցախ)
  2. Միլենա Գրիգորյան - 3.50,8 (Արտաշատ)
  3. Էմիլյա Հայրիյան - 3.57,9 (Արցախ)

2005-2006 թթ. ծնվածներ

Վազք 1000մ, պատանիներ

  1. Էրիկ Սահակյան - 3.00,0 (Վանաձոր)
  2. Մարտին Դադայան - 3.02,8 (Արցախ)
  3. Վալերի Միխաելովսկի - 3.03.2 (Գյումրի Էմմ)

Վազք 1000մ, աղջիկներ

  1. Լիանա Մարտիրոսյան - 3.27,9 (Կապան)
  2. Մարի Սարգսյան - 3.32,3 (Գյումրի Սկ)
  3. Քոչարյան Լինա - 3.36,2 (Արցախ)

2007-2009 թթ. ծնվածներ

Վազք 500մ, պատանիներ

  1. Ալբերտ Գարեգինյան - 1.45,6 (Գյումրի Էմմ)
  2. Հայկ Հարությունյան - 1.49,11 (Արցախ)
  3. Գարիկ Հովհաննիսյան - 1.50,9 (Գյումրի Էմմ)

Վազք 500մ, աղջիկներ

  1. Անի Ներսիսյան - 1.51,6 (Արցախ)
  2. Լիլիթ Միքայելյան - 1.54,9 (Արցախ)
  3. Դիանա Ասրյան - 2.00,2 (Վանաձոր)

4×500մ փոխանցավազք (2 աղջիկ, 2 տղա)

1. Արցախ - 8.05,1 (Անգելինա Ավագյան, Լինա Քոչարյան, Գևորգ Գաբրիելյան, Արման Հակոբյան)
2. Գյումրի ՍԿ - 8.39,3 (Նինա Մուրադյան, Մարի Սարգսյան, Սոս Հարությունյան, Վանյա Սարգսյան)
3. Վանաձոր - 8.57,0 (Անժելիկա Հովհաննիսյան, Լիլիթ Հովհաննիսյան, Հրանտ Սարգսյան, Արման Ղամբարյան)

Կրոսավազքի առաջնությանը հաջորդել է «Ցատկորդի օր» հանրապետական մրցաշարը, որին մասնակցել են Երևան ԱՕՄ, Երևան Կենտրոն, Գյումրի Էմմ, Արտաշատի, Կապանի և Վանաձորի մարզիկները։ Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի մարզաբազայում կայացած մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել հետևյալ մարզիկները՝

Հեռացատկ, տղամարդիկ

  1. Բեգլարյան Գոռ - 7,40սմ (Կապան)
  2. Հովհաննիսյան Դավիթ - 6,41սմ (Կապան)
  3. Հարությունյան Հարություն - 6,41սմ (Կապան)

Հեռացատկ, աղջիկներ

  1. Աբրահամյան Յանա - 5,51սմ (Երևան Կենտրոն)
  2. Մինասյան Մարիետա - 5,49սմ (Կապան)
  3. Ադամյան Մելինե - 5,22սմ (Կապան)

Եռացատկ, տղամարդիկ

  1. Աղասյան Լևոն - 16,67սմ (Կապան)
  2. Ղազարյան Ռազմիկ - 15,02սմ (Գյումրի Էմմ.)
  3. Սրապիոնյան Նարեկ - 14,90սմ (Վանաձոր)

Եռացատկ աղջիկներ

  1. Մինասյան Մարիետա - 12,24սմ (Կապան)
  2. Աբրահամյան Յանա - 12,00սմ (Երևան Կենտրոն)
  3. Ադամյան Մելինե - 11,68սմ (Կապան)

Հավելենք, որ սեպտեմբերին Ռումինիայում և Թուրքիայում կայանալու են Բալկանյան երկրների մեծահասակ և մինչև 20 տարեկան աթլետների 2020 թ. առաջնությունները, որոնց Հայաստանից կմասնակցեն տասը մեծահասակ և հինգ երիտասարդ մարզիկ-մարզուհիներ։