ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6.աշխատանքային գրքույկի պատճենը: Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. սեպտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Ակունքի միջնակարգ դպրոցում: Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Ակունք, հեռ.` 093-40-65-04:
Մրցույթը տեղի կունենա 2020 թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Ակունքի միջնակարգ դպրոցում: