ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:

Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 12:30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին՝ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում: Հասցեն` Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կալինինի փող 57: