Օգոստոսի 26-ին, ժամը 10:00-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի վերաբերյալ։

Ասուլիսի բանախոսներն են՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։

Քանի որ մասնակիցների թիվը պետք է չգերազանցի 40-ը, խնդրում ենք մասնակցությունը նախապես հաստատել` գրելով prcampaign@escs.am հասցեին։ Սահմանված թիվը լրանալուց հետո, ԶԼՄ-ների գրանցումը կավարտվի։ Խնդրում ենք ասուլիսին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Ասուլիսին առցանց մասնակցող լրագրողները մինչև օգոստոսի 26֊ը, ժամը 9։00 կարող են իրենց հարցերն ուղղել վերը նշված էլփոստին։