ՀՀ Արմավիրի մարզի «Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.բարձրագույն կրթությունը, 3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/, 6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի: Փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. օգոստոսի 19-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցում: Հասցեն` Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն 3-րդ փող. 4-րդ շենք, հեռ.՝ 098-47-20-80: Մրցույթը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցում: