ROSATOM ընկերությունը հայտարարում է «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի անցկացման մասին՝ նվիրված միջուկային արդյունաբերության 75-ամյակին։ Կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցությամբ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի ռուսասաստանյան կենտրոնները:
Մրցույթի հիմնական նպատակներն են.
• միջուկային էներգիայի և միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքի ձևավորում;
• ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում.
• երեխաների և երիտասարդների ստեղծագործական ունակությունների բացահայտում:
Մրցույթի անցկացման ժամկետը ՝ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր:
Մրցույթի փուլերը.
• մրցույթի հայտարարությունը` 2020 թվականի սեպտեմբերի 1-15-ը,
• մրցույթի աշխատանքների ընդունում` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ,
• մասնակիցների աշխատանքի գնահատում՝ 2020 թ. հոկտեմբերի 1-5-ը,
• լավագույն աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում և մրցույթի հաղթողների պարգևատրում՝ մինչև 2020 թ. ավարտը։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները:
Մրցույթի մասնակիցների տարիքը.
• երեխաներ և դպրոցականներ `մինչև 12 տարեկան
• դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդներ` 13-ից 31 տարեկան
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հասցեով՝ https://cutt.ly/ufsaOkI
Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցութային հանձնաժողովը կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը:
Մրցույթի անցկացման կանոնների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ռոսատոմ» պետկորպորոցիայի Lookaround Armenia կրթական ծրագրի ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/events/1945348172261840/.
Մրցույթին մասնակցելու համար նկարները պետք է ներկայացվեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ՝ Երևան, 1-ին նրբ. Պռոշյան, 20/14, Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն, էլ. փոստ ՝ armenia_erevan@rs.gov.ru: Հեռ․ ՝ +374 12 544890:
«Ռոսատոմի» մասին
«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով՝ ներառյալ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:
Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։
Ռուսաստանի միջուկային բնագավառի 75-ամյակը
2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ.-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր Ռոսատոմն իր արտաքին պորտֆելով առաջատարն է:
Մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը՝ կից փաստաթղթերում