Հանրակրթական ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 15-ից կվերսկսվեն դասերը:

Պարետատան այսօրվա նիստի ժամանակ որոշվել է ուսումնական գործընթացը ոչ հեռավար և, սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ, կազմակերպել նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում:

Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

Պարետատունը, գործընկեր գերատեսչությունները և նախարարությունը բոլոր ուղղություններով համատեղ մշակել են մանրամասն ընթացակարգեր և ուղեցույցներ, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին:

Մինչ այդ հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: