ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնումների մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին՝ անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթաց սկսելու համար։

Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում՝ բաց և թափանցիկ գործելաոճ որդեգրելով բոլոր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման ուղղությամբ։