Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. «Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 9 վարչական շենքը/վկայական N04062020-01-0194/ ՝ 2191,2մ2 ընդհանուր մակերեսով, 536,608,652 ՀՀ դրամ կադաստրային արժեքով և վարչական շենքի սպասարկման հողամասը/ընդհանուր բաժնային սեփականություն/՝ 0,05685 հա մակերեսով ու 34,098,000 ՀՀ դրամ արժեքով (հաշվարկված ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ հաստատված կարգով) հետ վերցնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին:
  2. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: