Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) քայլեր է ձեռնարկում Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամին-ԿՀԳ (The Global Partnership for Education-GPE) 2020 թվականից անդամակցելու և այս միջազգային գործընկերության ռեսուրսները հանրակրթության բարեփոխումներին ծառայեցնելու համար:
ԿՀԳ-ն հանդիսանում է տարբեր երկրների բարեփոխումները խթանելու աջակցության միջազգային գործիք, որը ենթադրում է օժանդակության ռեսուրսների տրամադրում բարեփոխումների մշակման և իրականացման փուլում:
Վերոնշյալ գործընթացն հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով ներկայումս ԿԳՄՍ նախարարությունը ձևավորվում է Տեղական կրթական խումբ-ՏԿԽ (Local Education Group-LEG)՝ ներկայացվելիք հայտի, կրթության ռազմավարական նախագծերի, հանրային քննարկման հարթակի ստեղծման և հետագա համագործակցությունն իրականացնելու նպատակով։
Մասնակցային ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ մնալով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է ՏԿԽ-ում ընդգրկել հանրակրթության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
ՏԿԽ-ում որպես հասարակական կազմակերպություններ /հիմնադրամներ/ ուսուցիչների միություններ, միավորումներ ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 14:00-ն gasparian.ar@gmail.com և secretariat@escs.am էլ.հասցեներով ուղարկել կից ներկայացվող հայտի լրացված տարբերակը և պահանջվող փաթեթները։
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկության համար անհրաժեշտ է զանգահարել +37494934488 կամ +37410599646 հեռախոսահամարներով կամ կապ հաստատել gasparian.ar@gmail.com էլ.փոստով։