ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ` «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն սահմանած կարգով ստացած հավաստագիր:

Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով),
բ) աշխատանքային գրքույկի պատճենը,
գ) անձնագրի պատճենը,
դ) հավաստագրի պատճենը,
ե) տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2020 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ, ժամը՝ 1000 -ից 1230 (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս` 010-59-96-59:

Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը՝ 1100 -ին՝ Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջում: Հասցեն` Կոտայքի մարզ ք. Աբովյան, Հատիսի 4: