ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու Ակադեմիական Վարժարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 13:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Գյումրու Ակադեմիական Վարժարանում, հեռ.՝ 091-71-49-23, 0312-3-23-79: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 11-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Ակադեմիական Վարժարանում: