Հարգելի՛ գործընկերներ,

ԿԳՄՍ Նախարարությունը ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է ՀՀ տարածքում փաստագրված, իրենց նախնական վայրից տեղափոխված հինգ վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքներ, որոնք պատկերագրված հատվածով գլխիվայր/փորնիվայր դրվել են ցեմենտի մեջ:
Ս/թ հուլիսի 26-ին (կիրակի)՝ ժամը 14:00-ին Նոր Ամբերդում (Անտառուտ համայնք)
ԳԱԱ ՀԱԻ տնօրենի տեղակալ, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանի գիտական վերահսկողությամբ ու ղեկավարությամբ՝ իրականացվելու են նշյալ տարածքում գտնվող վիշապաքարի դիրքն ուղղելու աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Կալիֆորնիայի «Արարատ Էսքիճյան թանգարան» -ի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍՆ թույլտվությամբ, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ վերահսկողությամբ և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ համագործակցությամբ։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարեք 033 102000 (Հարություն Վանյան) հեռախոսահամարին։