Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիր 18-35.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիր 18-35.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի (ծածկագիր 18-35.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացմանկամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 20-ից մինչև 2020 թվականի հուլիսի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 310858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 5,6,17,21,24,27,33,,48,51,88,89,117,123,124,146,149,152,155,163,174
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 6,7,9,10,11, 12,16,17,18,19,21,22,23,24,30,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
- «Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4, 7,10,13,16,18,22,29,30,34,41,
հղումը՝ https://bit.ly/39cEd1h
- «Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 6,7,8,9,10,11,12,16,17,18,19,20,21,24,25,26,27,31
Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=71908
- «Նախադպրոցական կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 2,7,8,9,10,11,12,13,15,17,18,23,26,30
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21490
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք հոդվածներ՝ 20,21,22,24,33,37,46,49,58,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264
- «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 113,99,101,111,112,114, 115,120,163,158
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=66489
- «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենք հոդվածներ՝ 2,5,6,7,8,9,9.1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=67146
- «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,4,7,8,9,10,11,15,18 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90706
- «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,8,12,15,
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=25820
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 10,13,16,18,27,28,29,30,31,33,34,36,39,,42,43,
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
- «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 6,10,22,26.1,29,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69109
- «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 13,16,21,26,35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 էջեր՝ 45-47, 55,82
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013 էջեր՝ 5,30-32,45,46,
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-110, 112-130,169,202,206,207,209,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):