Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի պետի (ծածկագիր 18-35.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի պետի (ծածկագիր 18-35.2-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի պետի (ծածկագիր 18-35.2-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 20-ից մինչև 2020 թվականի հուլիսի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափերով:

Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար քսաներեք) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • Սահմանադրություն. հոդվածներ՝ 1,5,21,24,27,33,38,48,51,88,89,117,123,124,131,152,155,161,163,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 5,6,7,9,10,11, 12,16,19,20,21,22,23,24,30, 31

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

  • «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝3,4,6,8,9,14,31

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

  • «Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4, 7,13,16,18,22,23,29,44

հղումը՝ https://bit.ly/39cEd1h

  • «Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 3,4,5,7,8,9,10,11,12,16,17,18,19,20,21,24,25,26,,31

Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=71908

  • «Նախադպրոցական կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 2,3,6,7,8,9,10,11,12,13,15,17,18,23,26,30

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21490

  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք հոդվածներ՝ 21,22,24,33,37,46,49,58,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264

  • «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 113,99,101,111,112,114, 115,120,163,158

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=66489

  • «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենք հոդվածներ՝ 2,5,6,7,8,9,9.1,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=67146

  • «Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,4,7,8,9,10,11,15,18

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90706

  • «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,8,12,15,

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=25820

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,6,7,16,18,23,27,28,29,30,31,32,33,34,36,39,40,42,

հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 6,10,22,26.1,29,

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69109

  • «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 13,16,21,26,35

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2013 էջեր՝ 5,30-32,45,46,

հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-110, 112-130,169,202,206,207,209,

հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):