Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետի (ծածկագիր 18-35.2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետի (ծածկագիր 18-35.2-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետի (ծածկագիր 18-35.2-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն N 2) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 20-ից մինչև 2020 թվականի հուլիսի 29-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 14,17,21,24, 51,89,117,123,124,149,152,155,161,174
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 5,6,7,9,10,11, 12,16,17,18,19, 22,23,24,30, 31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,4,6,8,9,14,31
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
- «Կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 7,10,11,13,16,18,,23,29,30,,41,
հղումը՝ https://bit.ly/39cEd1h
- «Հանրակրթության մասին» օրենք հոդվածներ՝ 7,8,9,10,11,12,16,17,19,20,21,24, Հղումը՝ https://www.arlis.am/documentView.aspx?docid=71908
- «Նախադպրոցական կրթության մասին» օրենք հոդվածներ՝ 7,8,9,10,11,12,13,15,17,,23,26,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=21490
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք հոդվածներ՝ ,21,22,24,33,37,46,49,,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75264
- «ՀՀ աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ՝ 113,99,101,111,112,114, 115,120,163,158
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=66489
- «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենք հոդվածներ՝ 2,5,6,7,8,9,9.1,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=67146
- «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 3,4,7,8,9,10,11,15,18 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90706
- «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 4,8,12,15,
հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=25820
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 7,10,13,16,18,23,27,28,,30,31,32,33,34, հղումը՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549
- «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 6,10,22,26.1,29,
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=69109
- «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 13,16,21,26,35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 էջեր՝ 45-47, 55,82
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013 էջեր՝ 5,30-32,45,46,
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70-110, 112-130,169,202,206,207,209,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf- «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):