2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությունում աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):
Աշխատանքային պարտականություններն են՝
1)Իրականացնում է հանրակրթության և արտադպրոցական բնագավառի քաղաքականության, իրավական ակտերի նախագծերի մշակումներ, ինչպես նաև ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի մշակման և լրամշակման աշխատանքներ:
2)ՀՀ կառավարության տարեկան գործունեության ծրագրի, գերակա խնդիրների սահմանում, իրականացում:
3)Մասնակցություն հանրակրթության և արտադպրոցական ոլորտի բյուջետային և ՄԺԾԾ հայտերի կազման աշխատանքներին:
4)Ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունում, պետբյուջեի կատարումն ապահովող ՀՀ կառավարության հանձնարարականների կատարման համակարգում:
5)Հանրակրթության և արտադպրոցական ոլորտի հակակոռուպցիոն և այլ ռազմավարական ծրագրերի մշակում:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1.ՀՀ քաղաքացիություն.
2.Բարձրագույն կրթություն.
3.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
4.Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5.Գրական հայերենի տիրապետում.
6.Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
•դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
•տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
•արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
•մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
•անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 16-20-ը ներառյալ, ժամը 09:00-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. հուլիսի 20-ը ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599-659 հեռախոսահամարով: