ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է «Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի» նախագծի մշակման գործընթաց։ Դրա աշխատանքներին երիտասարդության հնարավոր բոլոր խմբերի ներգրավման նպատակով նախատեսվում է համալրել ռազմավարության մշակման աշխատանքային խմբի կազմը:

Աշխատանքային խմբին անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:

Աշխատանքային խմբի կազմում կարող են ընդգրկվել երիտասարդներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն երիտասարդական ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա փորձառություն:

Աշխատանքային խմբի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից՝

  • ինքնակենսագրություն,
  • հետաքրքրության նամակ:

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ հուլիսի 22-ը:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am հասցեին` էլեկտրոնային նամակը վերնագրելով «Աշխատանքային խմբի անդամի հայտ»: