«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացում և Հայաստանի Հան­րապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հան­րապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջո­ցա­ռումների մասին» N 1919-Ն որոշման N N 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն N N 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գումարը հատկացնել Երևան համայնքին՝ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակման միջոցառման կազմակերպման ծախսերը փոխհատուցելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա­ջորդող օրվանից: