ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում, հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 14, փողոց 14, հեռ.՝ 0223-3-28-51, 093-80-89-85:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին, Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: