ՀՀ ԿԳՄՍՆ «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր տեղի համար:
Հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2) Բարձրագույն կրթությունը,
3) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր),
4) Զինվորական ծառայություն անցած լինելը:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1)Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
3)Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4)Զինվորական գրքույկի պատճեն,
5)Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն 3 օր առաջ),
6)Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
7)Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ 2020 թվականի հունիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 29-ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին՝ Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում:
Հասցե՝ ք. Երևան, Նուբարաշեն 6-րդ փողոց, 2-րդ շենք
Հեռախոս՝ /+374/ 10 47 63 39, (63 39), 043 54 44 83
Էլ. փոստ՝ marzadproc2017@mail.ru