Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը ՝ Հայաստանի Հանրա­պետու­թյանկառավարությունը որոշում է

1.«Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանց­ման համարը՝ 11.210.02035) վերանվանել «Կոտայքի տարածքային մանկավար­ժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու­թյուն (այսուհետ՝ կազմակերպություն):

2.Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ՝ տարածքային մակարդակում երե­խայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայու­թյուններ մատուցող կազմակերպություն է, որի՝
1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայման­ների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.
2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժա­հո­գեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեու­թյան հետևյալ տեսակները`
1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.
2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.
3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.
4)փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:

4. «Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազո­րու­թյունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որո­շումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաս­տանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականու­թյան իրավունքով և անհա­տույց օգտագործման իրա­վուն­քով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանո­նա­դրությունը՝ նոր խմբագրությամբ:

6.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ ապահովել կազմակեր­պությունում սովորող աշակերտների հանրակրթական ծրա­գրով հետագա ուսումնա­ռությունը:

7.Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման, կանոնադրության փոփոխության պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 7-րդ կե­տում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում՝ «Կոտայքի տարածքային մանկավարժահոգե­բա­նական աջակցության կենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N1 հատուկ (օժանդակ) դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2006 թվականի մայիսի 19-ին կնքված անշարժ գույքի անհա­տույց օգտագործման N 8/006 անշարժ գույքի պայմանագրում սույն որոշման 1-ին կետում նշված անվանափոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայ­նագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Կոտայքի տարածքային մանկավարժահոգե­բա­նական աջակցության կենտրոն» պետա­կան ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: