Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին»N 568-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերը փոխել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով:

2. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն (հասցե.ՀՀ Արմավիրի մարզ գ. Արաքս Դանիել Բեկ-Փիրումյան փողոց N 1 շենք, վկայականի N 2658342, 295763.0 դրամ և ՀՀ Արմավիրի մարզ գ. Բաղրամյան հողամասի N 2681941, 2681942, 268144 վկայականներ, 10293.1 դրամ արժողությամբ) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ անշարժ գույքը (ամրացված գույքի կազմի վերաբերյալ ցանկը համաձայն հավելվածի) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ՝ սահմանված կարգով կնքել 2-րդ կետով հանձնված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել նոր 22) կետով հետևյալ բովանդակությամբ.

«22 Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: