ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն անցկացրել է Ընթերցանության ստեղծագործական մրցույթ:

Մասնակցել են 3-5-րդ դասարանի 134 և 6-9-րդ դասարանի 82 աշակերտ: Առաջին փուլն ամփոփելուց հետո երկրորդ փուլ է անցել 105 երեխա, որոնցից 3-ը՝ սփյուռքից: Արդյունքում, 105 մասնակցից ընտրվել է 20-ը, ընդ որում՝ Սփյուռքի հատուկ մրցանակի է արժանացել Նարե Իսայանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքից:

Մանրամասները՝ հետևյալ հղումով https://bit.ly/3cWri3M