ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 26 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/, 5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հունիսի 18-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 13:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, Գյումրու թիվ 26 ավագ դպրոցում, հասցե՝ ք. Գյումրի, Տիգրան Մեծի 27, հեռ.՝ 0312-5-27-04, 094-36-98-17: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հուլիսի 28-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Ավ. Իսահակյանի անվան թիվ 26 ավագ դպրոցում: