ՀՀ Գեղարքունիքի մարզի «Շատջրեքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1.ՀՀ քաղաքացիությունը,

2.բարձրագույն կրթությունը,

3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,

4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,

6.աշխատանքային գրքույկի պատճենը:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. մայիսի 26-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Շատջրեքի միջնակարգ դպրոցում: Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Շատջրեք, հեռ` 094-46-44-68, 093-33-06-98:

Մրցույթը տեղի կունենա 2020թ. հունիսի 23-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Շատջրեքի միջնակարգ դպրոցում: