Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տվող հանձնաժողովի` սույն թվականի մայիսի 14-ին կայացրած եզրակացության առնչությամբ քաղաքացիների կողմից ներկայացված առարկությունների վերաբերյալ նիստը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 3-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, 5-րդ հարկ, 504-սենյակ:

Զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կայացրած եզրակացության առնչությամբ առարկություններ են ներկայացրել հետևյալ քաղաքացիները՝

Բաբկեն Կարապետի Արիջյան
Ռուբեն Արմանի
Հարությունյան
Սեպուհ Աշոտի Ներսիսյան
Ռոման Տիգրանի Նամալյան

Նիստին կարող են մասնակցել վերոգրյալ քաղաքացիները կամ նրանց ծնողները կամ նրանց կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով՝ մեկ անձից ոչ ավելի: