ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գավառի Գևորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. հունիսի 8-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի Գևորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում: Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Գ. Միքայելյան 40, հեռ` 093-90-49-59, 055-90-59-40:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Գավառի Գևորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում: