Հունիսի 1-ին, Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Հ. Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի Սոնա Բանոյանի արվեստանոցը համատեղ ներկայացնում են «Մանկական մեկուսացված արվեստ» ցուցահանդես-տեսահոլովակը։ Համավարակի պայմաններում մեկ ամիս շարունակ արվեստանոցի սաները ստեղծագործել են տանը: Դիմանկարչական ժանրում երեխաները պատկերել են իրենց ընտանիքի անդամներին։ Համավարակի պայմաններում երեխաների մոտ վերարժևորվում է ընտանիքի գաղափարը, դրա ջերմությունը, կարևորությունն ու ապահովությունը։ Այս ամենը փոքրիկները արտահայտել են իրենց պատկերած ընտանեկան դիմանկարներում։