ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2020թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Նարեկացի 19, հեռ` 0262-4-23-84, 094-83-00-31:
Մրցույթը տեղի կունենա 2020թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի, Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: