1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաս­տատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիս­տրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ համաձայն հա­վել­վածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախա­րարությանը իրականացնել պահուստային տեղերի բաշխումը և բուհերին տրամադրված տեղերի շրջանակում՝ թափուր մնա­ցած տեղերի վերաբաշխումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: