2018 թվականի օգոստոսի 2-ի N 878- Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման» Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, գիտության և մշակույթի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթության վարչության աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):

Աշխատանքային պարտականություններն են՝

1) Իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերից բխող գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքներ.

2) իրականացնում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառի քաղաքականության, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ.

3) իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփման աշխատանքներ,

4) իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող սոցիալական խոցելի խմբերին պատկանող ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը,

5) մասնակցում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանն առնչվող օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի կատարման գործընթացի համակարգմանը,

6) իրականացնում է նախարարություն հասցեագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտին առնչվող գրությունների, դիմումների, դիմում-բողոքների ուսումնասիրություն,

7) վարչության կամ բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. Բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Գրական հայերենի տիրապետում:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 6 /վեց/ ամիս:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 19-21-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. մայիսի 21-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /599659/, էլ. փոստ՝ management@edu.am):