2018 թվականի օգոստոսի 2-ի N 878- Ն Կառավարության որոշման Հավելվածով հաստատված Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման Կարգով սահմանված կարգով փորձագետ ներգրավելու վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, գիտության և մշակույթի նախարարության կազմակերպատնտեսական վարչության աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):

Աշխատանքային պարտականություններն են՝

1. Իրականացնում է ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին նախարարությունում և նախարարության ենթակայության կազմակերպություններում, որպես պատվիրատուի ներկայացուցիչ, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը, դրանց փորձաքննությանը և շինվերանորոգման աշխատանքները.

2. Որպես պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչ տարբեր դպրոցաշինական ծրագրերով անցնող ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, ինչպես նաև դրա նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման գնման գործընթացի նախապատրաստում՝ ծավալաթերթերի, տեխնիկական բնութագրերի, օրացուցային գրաֆիկների, ֆինանսավորման ժամանակացույցերի մշակում, մրցութային գործընթացին մասնակցություն և գնահատում.

3. Շինարարական աշխատանքների, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման, տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման ծառայությունների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, այցելություն և մոնիտորինգ շինհրապարակ, արդյունքների ընդունում՝ պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացությունների, պայմանագրի արդյունքը Պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտերի, հանձնման-ընդունման արձանագրությունների, ավարտական ու շահագործման ընդունման ակտերի կազմում և հաստատում.

4. Իրավաբանական անձանց սուբսիդիաների, նվիրատվությունների և դրամաշնորհների հատկացման դեպքում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարողական հաշվետվությունների ընդունում, տեղում ուսումնասիրում (մոնիտորինգ), ոչ ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվությունների և եզրակացությունների կազմում, հաստատում ու ներկայացում:

5. Ցուցաբերում է մեթոդական օգնություն, անհրաժեշտության դեպքում օժանդակում ուսումնական հաստատությունների կողմից սեփական միջոցներով՝ այդ թվում տնտեսած, բարերարների և այլ աղբյուրներից իրականացվելիք հիմնանորոգման և շինարարական աշխատանքներին.

Փորձագետին ներկայացվող պահանջներն են.

  1. ՀՀ քաղաքացիություն.
  2. «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն», կամ «կամուրջների և թունելների շինարարություն», կամ «հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն», կամ «ջրամատակարարում և ջրահեռացում», կամ «ջերմոգազամատակարարում և օդափոխություն», «շինարարություն», մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն.
  3. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  5. Գրական հայերենի տիրապետում.
  6. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույ

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

Փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 20-22-ը ներառյալ, ժամը 09.00-13.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020թ. մայիսի 22-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հեռ. 010 /599659/, էլ. փոստ՝ management@edu.am):